Պարգևներ, պատվոգրեր

1951թ. - ՀԽՍՀ նախարարների խորհրդին կից կուլտուր-լուսավորչական հիմնարկների կոմիտեի պատվոգիր՝ բեղմնավոր աշխատանքի համար
1975թ. - ՀԽՍՀ մշակույթի նախարարության և կուլտուրայի աշխ. արհմիության պատվոգիր՝ աճող սերնդի կոմունիստական դաստ. գործում մատուցած ծառայությունների համար. գրադարանի հիմնադրման 40 ամյակի կապակցությամբ
1975թ. - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր՝ հանրապետությունում գրադարանային գործի զարգացման, աճող սերնդի կոմունիստական դաստ. բնագավառում ունեցած վաստակի համար
1975թ. - ՀԼԿԵՄ ԿԿ-ի պատվոգիր՝ աճող սերնդի կոմունիստական դաստիարակության ու կրթության գործում ներդրած մեծ ավանդի և գրադարանի հիմնադրման 40 ամյակի կապակցությամբ 
1977թ. - Համամիութենական ստուգատեսի կազմկոմիտեի կողմից դիպլոմ՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60 ամյակին նվիրված համամիութենական ստուգատեսում հաղթելու համար
1978թ. - ՀԽՍՀ մշակույթի նախարարության և կուլտուրայի աշխ. արհմիության հանրապետական կոմիտեի 2-րդ կարգի դիպլոմ՝ 1977թ. սոց. մրցության պարտավորությունները հաջողությամբ կատարելու համար
1980թ. -  Համամիութենական ստուգատես-մրցույթի կազմկոմիտեի կողմից դիպլոմ՝ Վ.Ի.Լենինի ծննդյան 110 ամյակին նվիրված համամիութենական ստուգատես-մրցույթում հաղթելու համար
1983թ. - Հանրապետական ստուգատեսի կազմկոմիտեի դիպլոմ՝ ԽՍՀՄ կազմավորման 60-րդ տարեդարձին նվիրված ստուգատեսում ձեռք բերած հաջողությունների համար
1984թ. - ՀամԼԿԵՄ ԿԿ-ի պատվոգիր՝ աճող սերնդի կոմունիստական դաստ. գործում կատարած մեծ աշխատանքների և գրադարանի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ
1984թ. - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր` աճող սերնդի դաստիարակության, գիտամեթոդական, գիտահետազոտական, հրատարակչական գործում ցուցաբերած ծառայութ. և գրադ. հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ
1984թ. - Համամիութենական գրքասերների կամավորական ընկերության դիպլոմ՝ «Գիրքը և գաղափարախոսական պայքարը» թեմայով միասնական ակումբային օրվա ակտիվ կազմակերպման համար
1987թ. - ԽՄԿԿ ԿԿ-ի, ԽՍՀՄ նախարարների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի և ՀամԼԿԵՄ ԿԿ-ի պատվոգիր՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 70 ամյակին նվիրված համամիութենական սոցմրց. հաղթելու համար
1988թ. - ՀԼԿԵՄ ԿԿ-ի դիպլոմ՝ երեխաների և պատանիների դաստ. գործում ձեռք բերած հաջողությունների համար
1989թ. - ՀԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի, գրքի առևտրի պետական կոմիտեի և ՀԽՍՀ մշակույթի աշխատողների արհմիության հանրապ. կոմիտեի պատվոգիր՝ 1989թ. ամերիկյան ազգային մանկական գրքի ցուցահանդեսը լավագույն ձևով կազմակերպելու համար
1999թ. - «Տապան» Էկո-ակումբի շնորհակալագիր՝ «Պահպանվող տարածքների երթ-99» միջազգային ծրագրի շրջանակներում անցկացված «Փրկենք բնությունը» մրցույթի եզրափակիչ արարողությանն աջակցելու համար
2002թ. - Հայկական գրադարանային միության պատվոգիր՝ Ազգային գրադարանային շաբաթին /14-20 ապրիլի 2002թ./ ակտիվ մասնակցության համար
2002թ. - Երևանի քաղաքապետարանի շնորհակալագիր՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեկարգման, սանմաքրման և կանաչապատման միամսյակին ակտիվ մասնակցության համար
2003թ. - Հայաստանի ազգային գրադարանի հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ /072 վկայագիր/՝ գրադարանային գործում ունեցած ավանդի, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության համար և հիմնադրման 70 ամյակի առթիվ
2003թ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր՝ ՀՀ մանուկների ու պատանիների կրթության և դաստիարակության գործում  ներդրած ավանդի համար. հիմնադրման 70-ամյա հոբելյանի առթիվ
2005թ. - «Նոր Հայաստան» ՀԿ-ի շնորհակալագիր՝ ՀԿ-ի 10-ամյակին նվիրված «Հեքիաթների փառատոն»-ին աջակցելու և մասնակցելու համար 
2005թ. - «Նախաբեմ» կրթամշակութային միության շնորհակալագիր  գրադարանի «Արփի» թատերախմբին՝ Վ.Սարոյանի «Հայ մուկը» թատերախաղով «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 5-րդ փառատոնին մասնակցելու համար
2005թ. - «Նախաբեմ» կրթամշակութային միության «Թռիչք» մրցանակ գրադարանի «Արփի» թատերախմբին՝ «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 5-րդ փառատոնին մասնակցության համար
2006թ. - Տիկնիկային թատրոնների ամենամյա միջազգային փառատոնի պատվոգիր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տիկնիկային թատրոնին՝ Թումանյանական հեքիաթի օրվան ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար
2006թ. - ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր՝ դպրոցականների շրջանում մանկապատանեկան գրքի լավագույն քարոզման համար
2007թ. - Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի պատվոգիր՝ «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնին գրադարանի տիկնիկային թատրոնի զվարթ և շատ հուզիչ ելույթի համար
2008թ. - Տիկնիկային թատրոնների ամենամյա միջազգային փառատոնի պատվոգիր գրադարանի «Փաթիլ» տիկնիկային թատրոնին՝ ակտիվ գործունեության և «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնին լավագույնս հանդես գալու համար
2009թ. - ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր՝ հայրենի մշակույթի պահպանության, տարածման, զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ «Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա» կապակցությամբ
2009թ. - Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի պատվոգիր՝ «Թումանյանական հեքիաքի օր» տիկնիկային թատրոնների ամենամյա միջազգային փառատոնին Ֆ.Բաումի «Օզ երկրի կախարդը» բեմադրության համար
2010թ. - Ազգային մանկական գրադարանի ստեղծագործական ակումբին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի, ՄՄԿ հայաստանյան առաքելության շնորհակալագիր՝ «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար
2011թ. -  Գրադարանի աշխատակազմին «Ղողանջ» հասարակական կազմակերպության շնորհակալագիր՝ նկարչության մրցույթի ամփոփմանն աջակցելու համար
2014թ. - ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր՝ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, ուսանելի ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու համար 


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում