Գրադարանի հավաքածուն

   Ազգային մանկական գրադարանը՝ որպես մանկական գրքի ազգային պահոց հավաքում, մշակում, պահպանում և ընթերցողին է տրամադրում Հայաստանում հրատարակված մանկապատանեկան տպագիր արտադրանքի ամբողջական հավաքածու, որն առ 01.01.2017թ. կազմում է 528890 մլն հայերեն, ռուսերեն և 58 օտար լեզվով բազմաբնույթ պահպանության միավոր՝ գրքեր, պարբերական մամուլ, քարտեզներ, նոտագրեր, ձայնապնակներ, լուսանկարներ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ (սեղմապնակներ [CD, DVD], լազերային սկավառակներ) և այլն: 
Գրադարանային հավաքածուն ձևավորվում է համալրման տարբեր աղբյուրների՝ գնումների, բաժանորդագրումների, նվիրատվությունների միջոցով: Գրադարան մուտք գործած յուրաքանչյուր միավոր հաշվառվում, գրանցվում, ենթարկվում է տեխնիկական, գիտական մշակման՝ արտացոլվելով ավանդական և էլեկտրոնային գրացուցակներում: Հավաքածուի համալրումն իրականացվում է ընթերցողական պահանջարկի ուսումնասիրության արդյունքում: 




Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում