Հիշարժան տարեթվեր

1933թ. հիմնադրվել է մանկական գրադարանը:
1935թ.՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, անվանակոչվել է Խնկո Ապոր անվամբ:
1962թ.՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի դեկտեմբերի 8-ի որոշմամբ հանրապետականի կարգավիճակ ստանալուց հետո, գրադարանը ստանձնել է հանրապետության դպրոցական և մանկական գրադարանների աշխատանքների համակարգումը:
1963թ.-ից իրականացնում է հրատարակչական գործունեություն:
1980թ. տեղափոխվել է Տերյան փողոցում գտնվող նորակառույց տիպային շենք:
1980-ական թվականներից ի վեր գրադարանն իրականացնում է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը: 
1982թ. գիտամեթոդական, գիտահետազոտական և հրատարակչական բեղմնավոր գործունեության համար գրադարանին շնորհվել է գիտական առաջին կարգ:
1984թ.-ին հիմնադրվել է նկարչական ստուդիան:  
1997թ.-ին հիմնադրվել է «Փաթիլ» տիկնիկային թատրոնը: 
1997-2011թթ. գրադարանում գործել է ԳԴՀ Գյոթեի անվան ինստիտուտի Գերմանական ընթերցասրահը:
2000-2001թթ. գործել են «Էսպերանտո» լեզվի խմբակը և պատանի տիկնիկագործների ստուդիան:
2001թ.-ից գրադարանը դարձել է «Հայաստանի գրադարանների կոնսորցիում»-ի հիմնադիր անդամ:
2002թ.-ից ՀԳԱ-ի հետ համատեղ իրականացնում է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը:
2002-2009թթ. գործել է ասեղնագործության, հյուսքի և գոբելենի խմբակը: 
2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերանվանվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան:
2003թ.-ից Հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է Մանկապատանեկան գրքի երևանյան ամենամյա տոնավաճառ:
2003թ.-ին հիմնադրվել է «Արփի» թատերական ստուդիան: 
2003-2015թթ. գործել է անգլերենի ուսուցման խմբակ: 
2004թ.-ից միացել է «Հայկական գրադարանային միացյալ ավտոմատացման ցանց»-ի ստեղծման աշխատանքներին:
2004թ.-ից գործում է ճապոնական օրիգամիի խմբակը:
2006թ.-ից գրադարանում գործում է Իրանական ընթերցասրահը:
2006թ.-ից գրադարանում գործում է «Հոգեբանի անկյուն» ծառայությունը:
2007թ.-ից իրականացվում է «Գրադարանային գիշեր» ծրագիրը:
2010թ.-ից կազմակերպվում է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնը:
2010թ.-ից գործում է գրադարանի երկրորդ թատերական ստուդիան: 
2013թ.-ից գրադարանն անդամակցում է IBBY-ին` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին:
2014թ.-ի նոյեմբերից գրադարանում գործում է Չինական անկյունը: 



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում