Ես գիրք եմ ստեղծում

   2012թ. հոբելյանական միջոցառումների /Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք և Հայ գրատպության 500-ամյակ/ շրջանակներում իրականացվեց «Ես գիրք եմ ստեղծում» երկփուլ մանկապատանեկան գրական, ուսուցողական ծրագիրը, որը գրադարանն իրականացնում էր ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Զանգակ» հրատարակչության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն էր մանուկների ու պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացումն ու զարգացումը` գրքի ստեղծմանը նրանց անմիջական մասնակցության միջոցով: Ծրագրի I փուլին՝ «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» խորագրով շարադրությունների մրցույթին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ դպրոցներից 441 աշակերտ:  Հանձնաժողովի կողմից ընտրված 30 աշխատանք ծրագրի ավարտին հրատարակվել է մեկ գրքով: Երևանի Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցի սան Դավիթ Սարիբեկյանը ստացել է առաջին մրցանակ և նախարարության աջակցությամբ մեկնել «Արտեկ» մանկական ճամբար: II փուլի՝ նկարազարդման մրցույթի ՀՀ և ԼՂՀ գեղարվեստի դպրոցների 139 սաների՝ տարբեր ձևաչափի շուրջ 200 աշխատանքից առանձնացվել են շարադրությունների թեմաներին համահունչ լավագույն նկարները, որոնցով ձևավորվել է գիրքը: Մասնագիտական հանձնաժողովների կողմից հաղթող ճանաչված հեղինակներն  արժանացել են դրամական պարգևների: II փուլում ակտիվ մասնակցության համար շնորհակալագրի են արժանացել՝ Երևանի Չեխովի անվան N 55, Աբովյանի գեղարվեստի և ԼՂ-ի Տող գյուղի արվեստի դպրոցները: 2012թ. նոյեմբեր-դեկտեմբերին 2 փուլի լավագույն հեղինակները «Զանգակ» հրատարակչությունում մասնակցել են գրքի ստեղծման աշխատանքներին:
2013թ. փետրվարի 23-ին մանկական գրադարանում կայացել է նկարազարդումների ցուցահանդես և «Իմ ստեղծած գիրքը»՝ ծրագրի լավագույն աշխատանքների ժողովածուի շնորհանդեսը: Մանկապատանեկան ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են հանրակրթական և գեղարվեստի դպրոցների ավելի քան 250 սան, ուսուցիչներ, ծնողներ, պաշտոնատար անձինք, նկարիչ-ձևավորողներ, մանկագիրներ, հրատարակիչներ: 


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում