Միջոցառումներ

Մանկապատանեկան գրքի տոնավաճառ

2003 թվականից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համատեղ գրադարանը կազմակերպում է Մանկապատանեկան գրքի երևանյան ամենամյա տոնավաճառը:

Հունիսի 1` Երեխաների պաշտպանության միջազգային օր

1980-ական թվականներից գրադարանն ամեն տարի ավանդաբար նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպում է տոնական հանդիսություններ, ցերեկույթներ, միանում համաքաղաքային բացօթյա միջոցառումներին:

«Գրադարանային գիշեր» ծրագիր

2007թ.-ից գրադարանը Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ գրադարանների հետ միաժամանակ իրականացնում է «Գրադարանային գիշեր» ծրագիրը, որը միտում ունի մշակութային բազմազան միջոցառումների միջոցով հանրահռչակել գրադարանները:

Ազգային գրադարանային շաբաթ

2006 թվականից Հայկական գրադարանային ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել գրադարանային հիմնախնդիրների վրա, կարևորել գրադարանների դերը հանրության կյանքում:

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ

1980-ական թվականներից գրադարանն ամեն տարի կազմակերպում և անցկացնում է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»-ը, որին իրենց առանձին ծրագրերով մասնակցում են նաև հանրապետության բոլոր գրադարանները:

Դարձ առ գիրք

2010 թ.-ից «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվում է «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնը, որն իր հարուստ ու բազմաբնույթ միջոցառումների միջոցով նպատակ ունի խթանել ընթերցանությունը, նպաստել գրքարվեստի և գրատպության մշակույթի զարգացմանը:



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում