Գրադարանի գործառույթները

   Գրադարանն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1.հավաքում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթեր /գիրք, մամուլ, նոտա/ և դրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկույթ.
2.ձևավորում, պահպանում, վերականգնում, համալրում, մշակում (ավանդական և էլեկտրոնային եղանակներով) և համակարգում է մանուկներին ու պատանիներին հասցեագրված գրադարանային հավաքածու.
3.ցուցակագրում, դասակարգում է գրադարանի հավաքածուն. կազմում նրա գրացուցակն ու մատենագրությունը.
4.ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի.
5.գրադարանից օգտվողներին մատուցում է որակյալ ծառայություններ.
6.խթանում է ընթերցանությունը, ինքնակրթությունը և ընթերցողների սոցիալական հաղորդակցման գործընթացները.
7.ապահովում է գրադարանային հավաքածուի գրավոր փաստաթղթերի /գիրք, մամուլ, նոտա/ պահպանումը և վերականգնումը.
8.տրամադրում է հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ. 
9.կազմում և հրատարակում է հայ մանկապատանեկան տպագիր գրքի և մամուլի մատենագիտական ցանկեր.
10.սպասարկում է ըստ տարիքային խմբերի տարբերակված հայերեն և ռուսերեն գրականություն.
11.կազմակերպում է շուրջ 60 օտարալեզու, այդ թվում պարսկերեն և չինարեն առանձնացված, գրականության օրինակելի սպասարկում.
12.սպասարկում է նոտաերաժշտական գրականություն.
13.կազմակերպում է կրթադաստիարակչական աշխատանքներ և սոցիոլոգիական հետազոտություններ.
14.կատարում է մեթոդական, տեղեկատու-մատենագիտական, հրատարակչական բազմաբնույթ աշխատանք.
15.ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Հավաքածուի մատչելիությունն ապահովվում է`
1) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի /գրքեր, նյութական այլ կրիչներ/ առկայության մասին տեղեկույթի, նրա աղբյուրների որոնման և ընտրության վերաբերյալ խորհրդատվությամբ, այդ թվում` տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.
2) միջգրադարանային բաժնույթի միջոցով:


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում