Երաժշտական գրադարանների միջազգային կոնֆերանս

2012թ. նոյեմբերի 1-3-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական գրատպության 500 ամյակ» իրողությունների համատեքստում Հայկական գրադարանային ասոցիացիան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Երաժշտագիտական գրադարանը կազմակերպեցին Երաժշտական գրադարանների միջազգային գիտաժողով` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին: Գիտաժողովն իրականացվեց «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» կարգախոսի ներքո: Կոնֆերանսի հագեցած ծրագրի գիտական մասն անցկացվեց Ազգային  մանկական գրադարանի ընթերցասրահում, դահլիճում և ճեմասրահում: «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովը միջմշակութային նոր փոխառնչությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն ձեռքբերումներին և թվայնացման միջազգային փորձին ծանոթանալու, ինչպես նաև եվրոպացի մասնագետների փորձի ներդրման լայն հնարավորություն ընձեռեց: Բանախոսություններով հանդես եկան Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Վրաստանից ժամանած ՏՏ և ձայնային թվայնացման տեխնոլոգիաների լավագույն մասնագետներ, հյուրեր, երաժշտագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում որոշակի փորձ և ներդրում ունեցող հայ մտավորականներ...  
Գիտաժողովի ծրագիրը (հայերեն, անգլերեն) Կարծիքներ գիտաժողովի մասին


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում