Նորություններ

Հեքիաթապատում «Չինական անկյուն»-ում

Ս.թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Չինական անկյուն»-ը հյուրընկալել էր փոքրիկ հեքիաթասերներին: Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը խոսեց հեքիաթների՝ երևակայությունը զարգացնելու առանձնահատկության և դաստիարակչական նշանակության
մասին, այնուհետև երեխաներին պատմեց «Կարմիր շուշանը» ժողովրդական իրապատում հեքիաթը «Արևի լեռը» չինական ժողովրդական հեքիաթների ժողովածուից: Վերջում երեխաների համար մուլտֆիլմի դիտում և
գրադարանի գործունեությանը ծանոթացնող էքսկուրսիա կազմակերպվեց:
Չինական ուսուցանող հեքիաթը մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին Երևանի ուսումնական հաստատությունների կրտսեր տարիքի սաներ, ուսուցիչներ և ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում