Նորություններ

Ցերեկույթ՝ նվիրված չինական Գարնան տոնին

2017 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին,  Ազգային մանկական գրադարանի «Չինական անկյուն»-ում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված չինական Նոր տարվան և գարնանային տոնախմբությանը: Նշենք, որ Ամանորը Չինաստանում համարվում է Գարնան տոն և  շեշտված ամսաթիվ չունի. տոնը համաձայնեցվում է լուսնային օրացույցի հետ և տևում 15 օր: Այս տարի այն տոնվում է հունվարի 28-ից: Ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին չինական ավանդույթներն ու սովորույթները, Գարնան տոնի հավատալիքներն ու խորհրդանշանները. ցուցադրվեց տեսանյութ Նուան հրեշի առասպելի մասին: Ներկայացվեց երկնային կայսեր և 12 կենդանիների ավանդությունը. կենդանակերպի նշանների խորհուրդը: Ներկաները կարդացող գրչի միջոցով լսեցին չինարեն բառեր, սովորեցին թվերը գրել չինարենով և փոխանակեցին հետաքրքիր տեղեկություններ Չինաստանի, նրա մշակույթի, Գարնան տոնի վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվում էր չինական թեյախմությամբ: Ներկա էին Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցի ներառական դասարանների և Արտթերապիա արվեստանոցի սաները, ուսանողներ, չինական մշակույթով հետաքրքրվողներ և ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում