Նորություններ

Մանկապատանեկան գրքի տոնավաճառ՝ գիրք նվիրելու և մայրենի լեզվի օրվան ընդառաջ

2017թվականի փետրվարի 17-21- ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառը, որին իրենց հրատարակություններով կմասնակցեն հայաստանյան առաջատար հրատարակչությունները: Ավանդական դարձած Ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի հանրությանը ներկայացնել ՀՀ հրատարակիչների վերջին տարիների մանկապատանեկան լավագույն հրատարակությունները, ամրապնդել գիրք-ընթերցող-հրատարակիչ կապը: Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են նոր գրքերի շնորհանդեսներ, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ և բարձրաձայն ընթերցանության շարքեր գրադարանի բոլոր սրահներում: Տոնավաճառի պաշտոնական բացումը՝ փետրվարի 18-ին, ժամը՝ 14:00-ին:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում