Նորություններ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը

2017թ. մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը: Փակմանը ներկա էին մանկագիրներ, գրողներ, հրատարակիչներ: Գրադարանի ընթերցողները ներկայացրեցին մանկագիրների, գրողների հին և նոր ստեղծագործությունների հեքիաթային թանգարանը իրենց պատկերացմամբ: Պարային համարով հանդես եկան «Gold star» պարային համույթի սաները: Հայաստանի գրողների միության նախագահ Է.Միլիտոնյանը փոքրիկ հանդիսատեսին պատմեց գրքի կարևորության և անհրաժեշտության մասին և ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակը հանձնեց մանկագիր Շնորհիկ Շահինյանին՝ «Անին և քամին» գրքի համար: Այս գիրքը մանկագիրը նվիրել է իր թոռնուհուն՝ Անիին, ում անունով էլ վերնագրված է գիրքը: Ամփոփիչ խոսքով հանդես եկան ՀԳՄ մանկական գրականության սեկցիայի նախագահ, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Ա.Վարդանյանը, մանկագիրներ՝ Ս.Մուրադյանը, Ս.Ղազարյանը, Օ.Դարյանը, ովքեր ներկայացրեցին նաև իրենց հեքիաթները, բանաստեղծություններն ու հանելուկները: Միջոցառմանը ներկա էին Երևանի №79, 116, 194, մարզերից՝ Արարատի Արևաբույր համայնքի և Կոտայքի Արամուս գյուղի դպրոցների սաներ, ուսուցիչներ, ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում