Նորություններ

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

Հայկական  գրադարանային ասոցիացիան 2017թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է հայոց բանակի կայացման 25 ամյակին: ՀԳԱ-ի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնում, համակողմանի արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնում: ԱԳՇ-ն նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը և նրանց նկատմամբ հետաքրքրության  խթանմանն ու դրսևորմանը: Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը  հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան- հանրություն կապի ամրապնդում և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում:
Թիրախային խմբերն են` ընթերցողներ, գրադարանային տեղեկատվական և 
մատենագիտական ոլորտի աշխատակիցներ, մտավորականներ…
Ծրագիրը կմեկնարկի ապրիլի 17-ից «Հայոց բանակ-25» խորագրի ներքո:
Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարան ները՝ անկախ գերատեսչական պատկանելությունից: ԱԳՇ-ի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ,գրքերի
նվիրատվություններ, այլ միջոցառումներ:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում