Նորություններ

Ցերեկույթ նվիրված Յուրի Սահակյանի 80 ամյակին

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում 2017թ. ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում կայացավ ցերեկույթ նվիրված բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի ծննդյան 80 ամյակին: Ինչպես սիրված մանկագիրն է բնութագրել բանաստեղծին՝ ինքը ևս «իրեն հասու վճիտությամբ է գալիս իր քաոսից»:
Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց մանկագրի կյանքն ու ստեղծագործությունը, հնչեցին բարի հեղինակի մանկապատանեկան ստեղծագործություններից: Նախակրթարանների սաները բեմականացրեցին նրա բանաստեղծությունները, հանդես եկան նրանց հիման վրա գրված խմբերգերով: Պապիկին ասմունքով ներկայացրեցին մանկագրի թոռնիկները:
Ցուցադրվեցին հոբելյարի անցած ուղին ընդհանրացնող տեսանյութեր. նրա հետ կազմակերպվեց տեսազանգ-հանդիպում, երեխաները մեծ ոգևորությամբ ողջունեցին բանաստեղծին: Յ.Սահակյանին շնորհավորելու էին եկել ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը: Երգահաններ՝ Լ.Համբարձումյանը և Հ.Խրիմյանը հանդիսատեսի հետ կիսվեցին մանկագրի մասին իրենց համագործակցության տարիների հուշ-տպավորություններով: Հոբելյանական ցերեկույթին ներկա էին նախակրթարանների և հիմնական դպրոցների սաներ, ծնողներ, մանկավարժներ, մտավորականներ:
ԱԳՇ-ի շրջանակում նույն օրը՝ 14:30-ին, ձայնադարանում «Մուլտֆիլմերի երաժշտություն» խորագրով կազմակերպվեց թատերականացված երաժշտական ցերեկույթ երեխաների մասնակցությամբ. նրանք հանդես եկան մուլտֆիլմերի հերոսների կերպավորումներով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում