Նորություններ

Ազգային գրադարանային շաբաթը շարունակվում է

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 21-ին՝ ժամը 14:00-ին, տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ծննդյան 220 ամյակին: Ներկայացվեց կենսագրությունը, ստեղծագործական ուղին և հայտնի երկերի ստեղծման պատմությունը: Երաժշտական համարներով հանդես եկան Ալ.Սպենդիարյանի, Ա.Տիգրանյանի և Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցների սաները, հնչեցին «Երանություն» երգը, Էքսպրոմտ №2 և «Ավե Մարիա» ստեղծագործությունները համապատասխանաբար դաշնամուրի և սաքսոֆոնի ուղեկցությամբ: Ներկաները համացանցի միջոցով ունկնդրեցին Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծության հիման վրա գրված և «Սերենադա» երաժշտական ստեղծագործությունները: Նույն օրը՝ 14:30-ին, ընթերցանության կազմակերպման սրահում տեղի ունեցավ հնագետ, արձակագիր Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի քննարկումը՝ նվիրված Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվան: Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի մասին պատմող «Արտույտների ագարակը» հայտնի գրքի հեղինակի այս վեպի քննարկմանը հնչեցին տարաբնույթ կարծիքներ գրքի դիպաշարի և հերոսների մասին:
Ավարտին մասնակիցներից մեկը ներկայացրեց իր շարադրությունը հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության մասին: Քննարկմանը մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ: Միջոցառումներին ներկա էին երաժշտական դպրոցների սաներ, ընթերցողներ, արվեստասերներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում