Նորություններ

Պարսկերենին նվիրված օր մանկական գրադարանում

Մայիսի 22-ին՝ ժամը՝ 15:00-ին, գրադարանի դահլիճում տեղի ունեցավ պարսկերեն լեզվին նվիրված ցերեկույթ: Միջոցառման սկզբում հնչեցին ՀՀ-ի և ԻԻՀ-ի հիմները: Միջոցառմանը ներկա էին պարսկերեն ուսուցմամբ դպրոցների՝ Արագածոտնից Կարբի, Արարատից Դվին, Կոտայքից Գառնի գյուղերի, Շիրակից Գյումրի քաղաքի և մայրաքաղաքից № 6, 43, 78, 100, 135, 136, 200 դպրոցների սաները: Մասնակիցները խոսեցին Իրանի մասին. հանդես եկան պարսկերեն և հայերեն տարբեր համարներով՝ ասմունքով, մեներգերով, փոքրիկ մանրապատում-բեմականացմամբ: № 6 դպրոցի սաները հայերեն և
պարսկերեն ներկայացրեցին մի հատված «Թմկաբերդի առումը» պոեմից: ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանության մշակույթի գծով խորհրդական Մաջիդ Մեշքին իր խոսքում շնորհակալություն հայտնեց երեխաներին
միջոցառմանը մասնակցելու և պարսկերեն ուսումնասիրելու, իսկ գրադարանի տնօրինությանը՝ հյուրընկալության և մշակույթի կենտրոնի հետ սերտ համագործակցության համար: Նշյալ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները ստացան պատվոգրեր, նվերներ և դրամական պարգևներ: Պարսկերենի ամենամյա օլիմպիադայի 3-րդ մրցույթի մրցանակակիրները կստանան նաև Իրան ուղևորվելու հնարավորություն:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և մանկական գրադարանի համագործակցությամբ: Մասնակցում էին ՀՀ-ում պարսկերենի խորացված ուսուցմամբ դպրոցների սաներ, գրադարանի Իրանական ընթերցասրահի ընթերցողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում