Նորություններ

Թատերական ներկայացումների շարք մանկական գրադարանում

Մայիսի 25-ին ժամը՝ 14:00-ին, ազգային մանկական գրադարանի ճեմասրահում կայացավ «Հայաստանը ես եմ, դու ես, բոլորս ենք» խորագրով բեմական ներկայացում Խ.Դաշտենցի «Ռանչպարների կանչը» հայոց ազատագրական պայքարի անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին նվիրված վիպասքի հիման վրա: Ներկայացումը բեմադրեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները  գեղ.ղեկավար՝ Կարինե Ոսկանյան, պարուսույց՝ Արթուր Եղոյան/: Բեմականացումն ուղեկցվում էր ազգային-ազատագրական երգերով և պարերով: Նույն օրը դահլիճում գրադարանի «Արփի» թատերական ստուդիայի /գեղ.ղեկավար և բեմադրիչ՝ Ստեփան Շահինյան/ սաները բեմականացրեցին «Պարսկական հեքիաթների զարդատուփ» խորագիրը կրող թատերական ներկայացումներ. պարսկական ժողովրդական հեքիաթների հիման վրա բեմադրվեց փոքրիկ ներկայացում և բեմական խոսքի ու կերպարի համադրումով մենախաղ: Մանկապատանեկան բեմադրություններին ներկա էին Երևանի հիմնական դպրոցների սաներ, ուսուցիչներ, ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում