Նորություններ

Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը. Դոստոևսկի

Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ թատերական բեմականացում ռուս մանկագիր, թատերագիր Վ. Օռլովի «Ոսկե աքլորիկը» պիեսի (թարգմանությունը՝ Յու. Սահակյանի) հիման վրա: Բեմականացումը ներկայացրեցին թիվ 67, 71, 131 դպրոցների սաները: Ավարտին բեմականացման բոլոր մասնակիցները ստացան փուչիկներ և միասին կատարեցին ուրախ մանկական երգեր:
Բեմականացումից անմիջապես հետո տոնական հանդիսությունը շարունակվեց գրադարանի ճեմասրահում. պարային, երաժշտական համարներով հանդես եկան «Տարոն» գեղագիտական կենտրոնի սաները պարուսույց՝ Մ.Սարդարյան/ և փոքրիկ երգիչները: Փոքրիկ հանդիսատեսներին ողջունեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի օրիգամիի և, հեքիաթների հերոսներին կերպարանավորող, թատերական խմբակների սաները: Արդեն ավանդական դարձած հունիսմեկյան հանդիսությունը ջերմ, ուրախ ու տոնական մթնոլորտ էր ստեղծել երեխաների համար. միջոցառումն արժևորում էր այն գաղափարը, որ երկիր մոլորակի բոլոր երեխաները ծնվում են միևնույն՝ երջանիկ և խաղաղ մանկության իրավունքով:
Թատերականացված հանդիսությանը ներկա էին մայրաքաղաքի նախակրթարանների և հիմնական դպրոցների սաներ, ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում