Նորություններ

Այսօր մեկնարկեց գրադարանավարների վարպետության նոր եռօրյա դասընթաց

IBBY Հայաստան և Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ների փոխգործակցությամբ 2017 թ. հուլիսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Չինական անկյունում մեկնարկեց «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը: ՀՀ մարզերի և մայրաքաղաքի 20 գրադարանավարներին ողջունեց և նախաձեռնության նախապատմությունը ներկայացրեց նշյալ կազմակերպությունների նախագահ Ռ.Տոնոյանը: Մանկապատանեկան տարողունակ տարիքային խմբին սպասարկող գրադարանավարների դասը համաժամանակյա թարգմանությամբ վարում էր Լիոնի քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վ.Կանմաչերը, ով ներկայացրեց երեխաներին գրադարանին մերձեցնելու և ընթերցանության ոլորտ ներգրավելու ֆրանսիական փորձը. Լիոնի մանկապատանեկան տարիքային խմբին սպասարկելու, անհատական և խմբային ընթերցանությունը կազմակերպելու մասնագիտական գործնական հմտություններ: «Գրադարանավարները պետք է ունենան հատուկ հատկանիշներ, որպեսզի կարողանան տարբեր տարիքի երեխաների հետ վարվել տարբեր կերպ. գրադարան այցելելու, ընթերցելու, գիրքը սիրելու նախադրյալներ ստեղծեն»,- տեսագործնական փորձի հիման վրա նշեց դասընթացավարը: Նա տեսանյութի միջոցով ներկայացրեց գրադարանի օգտակարությունն ըստ 6-12, 12-15 տարեկաններ և ծնողներ թիրախային խմբերի և նրանից փոքրիկ հանրության սպասելիքները: Խոսվեց ընթերցողների իրավունքների. միջոցառումների տիպաբանության՝ հեքիաթների ժամ, ցուցադրություններ, մեղեդի /յոգա/ նշանների լեզու խմբակների, այփադ-թայմերի և երաժշտական միջարկությունների, երեխաների հետ անհատական ընթերցանության և ընթերցանության անիմացիայի մասին, որոնք կարող են նպաստել երեխաների և գրքի միջև տևական բարեկամությանը: Օրվա դասն ավարտվեց մշակութային ներգործությունների, տարբեր լսարանների սպասելիքների մասին զրույցով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում