Նորություններ

Մեկնարկում է «Իմ տնային գրադարանը» մանկական միջազգային ստեղծագործական նախագիծը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական (Հայաստան), Նովոսիբիրսկի մարզի Ա.Մ.Գորկու անվան մանկական (Ռուսաստան), Ալմաթիի ԳԿՀ-ի Ս.Բեգալինի անվ. քաղաքային կենտրոնական մանկական (Ղազախստան), Դ.Չայկայի անվ.Խերսոնի մարզային մանկական (Ուկրաինա) գրադարանները և «Տիրասպոլ քաղաքի ԳԿՀ» կազմակերպությունը (Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետություն) հայտարարում են ստեղծագործական համաժամանակյա մրցույթ «Իմ տնային գրադարանը» խորագրով:
Մանկական նախագծի նպատակն է արժևորել տնային գրադարանը որպես ընտանեկան մշակութային արժեք և խթանել կրտսեր տարիքի աշակերտների հետաքրքրությունը ստեղծագործական, վերլուծական ընթերցանության նկատմամբ: Այն մշակութային և ստեղծագործական շփման միջավայր կստեղծի մասնակիցների միջև, կդաստիարակի հանդուրժողականություն և մարդասիրություն միմյանց նկատմամբ: Կարող են մասնակցել 10-13 տարեկան երեխաներ. արդյունքները կամփոփվեն 2 տարիքային խմբերով. 10-11, 12-13 տ.: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2017թ.-ի նոյեմբերի 5-ն է. դրանք կարող են ներկայացվել նշված ձևաչափերով՝ հոդվածի (տեքստային ֆայլով .doc, .docx)՝ նկարազարդումները կցված առանձին գրաֆիկական ֆայլերով .jpg), սլայդ-շոուների/սահադիտում/(.ppt և .pptx), տեսահոլովակի (.mp4 և .avi) տեսքով: Ուսումնասիրության առարկան՝ մասնակիցների կամ նրանց հարազատների տնային գրադարանները: Տեքստը կարող է գրվել հայերեն կամ ռուսերեն (տեսանյութին կարող են կցվել սուբտիտրեր կամ բացատրական տեքստ): Աշխատանքին կից անհրաժեշտ է ներկայացնել հեղինակի և ղեկավարների մասին տեղեկատվություն: Արդյունքների հրապարակումը դեկտեմբերի 20-25-ը: Պահանջներին համապատասխանող աշխատանքների հեղինակները կստանան նախագծի մասնակցի հավաստագիր /էլեկտրոնային եղանակով/:
Լավագույնները կպարգևատրվեն դիպլոմներով, պատվոգրերով և շնորհակալագրերով /հիմնականում էլեկտրոնային/: Լավագույն աշխատանքները կամփոփվեն էլ. ժողովածուներում և կտեղադրվեն կազմակերպիչների պաշտոնական կայքերում: Աշխատանքներն ընդունվում են gradaran@childlib.am, gayanekar7@gmail.com էլ.փոստերով կամ թղթային և էլ.կրիչով՝ Երևան, Տերյան 42/1 հասցեով (Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ), հեռ.`060 271 131:
Աշխատանքների գնահատման չափանիշներն են.
- տեղեկությունների հավաստիություն և ստեղծագործության ինքնատիպություն (գրագողության բացակայություն)
- նշված թեմային համապատասխանություն
- տեքստային աշխատանքների և սահադիտումների համար՝ թեմայի տրամաբանական բացահայտման հաջորդականություն և մտքի ավարտունություն. սահանկարների համար նաև՝ համապատասխանություն
կազմման և դիզայնի ընդունված կանոններին. տեսանյութերի համար՝ իրականացման որակ և ինքնատիպություն:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում