Նորություններ

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ. Դ.Պիսար

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում գրադարանի ընթերցողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Գիտելիքի աշխարհում» խորագրով թատերական ցերեկույթ՝
նվիրված Գիտելիքի օրվան: Միջոցառումը պատմում էր մաթեմատիկայի, առօրյա կյանքում նրա կարևորության և կիրառության մասին: Այն կարծես մեկ անգամ ևս հաստատում էր հույն փիլիսոփաներից մեզ հասած այն միտքը, որ
յուրաքանչյուր իրի էությունը թիվն է: Բեմադրության հերոսները խորհուրդներ տվեցին, արտասանեցին ասույթներ, ներկայացրեցին հումորային ակնարկներ նվիրված գիտելիքին և նպատակների իրականացմանը:
Ցերեկույթի ընթացքում իրականացվեց ինտերակտիվ հարց-վիկտորինա: Ավարտին փոքրիկ հանդիսատեսները դիտեցին Ռոբերտ և Դավիթ Սահակյանցների հեղինակած «Գիտունիկի հանրագիտարան» մուլտֆիլմը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում