Նորություններ

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը գրադարանում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային
մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ գրական-
երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 26-րդ
տարեդարձին: Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրեցին
Հայաստանի Հանրապետության կայացման պատմությունը և
անկախության հաստատման համար հայ ժողովրդի անցած դժվարին
ուղին: Հնչեցին հայրենիքին նվիրված բանաստեղծություններ և ասույթներ,
մեներգեր՝ Հայաստանի և Երևանի մասին: Սահանկարների միջոցով
ցուցադրվեցին ՀՀ անկախության վերաբերյալ հետաքրքիր փաստեր: ՀՀ
պետական խորհրդանիշները ներկայացնելուց հետո ցուցադրվեց
«Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երաժշտական տեսահոլովակը:
Ներկա երեխաների ձայնակցությամբ հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Մասնակիցներին ողջունեցին և գեղեցիկ հայկական պարերով հանդես
եկան «Արծափ» պարային դպրոցի սաները /գեղ.
ղեկավար`Է.Կարապետյան/: Ցերեկույթին ներկա էին Երևանի հիմնական դպրոցների կրտսեր տարիքի սաներ, ուսուցիչներ և ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում