Նորություններ

Ամանորյա ուրախ հանդես գրադարանում

Դեկտեմբերի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ ամանորյա ուրախ հանդես: Գրադարանի թատերական ստուդիայի սաները /գեղ. ղեկ.՝ Արտակ Ավետիսյան/ բեմականացրեցին ամանորյա ներկայացում: Լևոն և Ալիսա Սահակյանները կատարեցին շվեդական «Աբբա» խմբի հանրահայտ «Ուրախ Նոր տարի» երգը սաքսոֆոնի հնչյունների ներքո: Որպես մենակատարներ հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան` Ն.Պողոսյանը (ֆլեյտա) և Լ. Սահակյանը (սաքսոֆոն): Մ. Բաբայանը կատարեց «Ձյուն» երգը: Պարային համարներով հանդես եկան «Ծեծեռնակ» պարային համույթի /գեղ. ղեկ.` Մ. Ֆահրադյան/ և «Արծափ» պարային դպրոցի /գեղ. ղեկ.` Է. Կարապետյան/ սաները: Ամանորի ամենասպասված հյուրերը՝ Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը, ողջունեցին մանուկներին: Ճեմասրահում տիրում էր բարձր և ուրախ տրամադրություն: Ամանորյա հանդեսին ներկա էին հանրապետության տարբեր նախակրթարանների և կրթական հաստատությունների սաներ, ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում