Նորություններ

Միջոցառում-վարպետության դաս. «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը»

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, գրադարանում տեղի ունեցավ «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը» խորագրով միջոցառում:
Գրադարանի Չինական անկյունը միջոցառումն իրականացրեց Հայ-ռուսական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնի չին դասախոսները պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու միջոցառմանը և տեղում պատրաստելու եղանակով ներկաներին ծանոթացնելու չինական
խոհանոցի հիմնական ավանդական կերակուրներին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին չինական խոհանոցի ավանդույթներն ու առանձնահատկությունները թեմատիկ տեսանյութի համաժամանակյա ցուցադրությամբ: Միջոցառումն ուղեկցվեց չինարեն մեներգով ու զուգերգով, չինական պարային կատարումներով.
մասնակցեցին «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի, թիվ 89 և 15 դպրոցների, ինչպես նաև «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի» սաները:
Վերջում ներկաները մասնակցեցին չինական ավանդական թեյախմությանը և համտեսեցին չինացի հյուրերի պատրաստած ազգային ուտեստները:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում