Նորություններ

Ցերեկույթ «Անուշ Վարդանյան - 60»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում ապրիլի 8-ին, ժ.14:00 տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված գրող, հրատարակիչ, Հայաստանի գրողների միության մանկական սեկցիայի վարիչ Անուշ Վարդանյանի ծննդյան 60 ամյակին: Գրողի  ստեղծագործությունները թատերակացված ձևով և ասմունքով ներկայացրեցին գրադարանի տարբեր տարիքի ընթերցողները: Անուշ Վարդանյանի գրական գործունեության մասին գնահատանքի խոսքեր ասացին գրողներ Ղուկաս Սիրունյանը, Սարգիս Կարեյանը, Սուրեն Մուրադյանը, գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Գրական վաստակի համար Անուշ Վարդանյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, ՀՀ գիտության և կրթության նախարարության «Ոսկե մեդալով», Հայաստանի գրողների միության մեդալով:



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում