Հոգեբանի անկյուն

«Հոգեբանի անկյուն» ծառայությունը գրադարանում գործում է 2006 թվականից և իրականացնում է հոգեբանական խորհրդատվական, հետազոտական գործունեություն երեխաների և ծնողների, մանկական ընթերցանությունը կազմակերպողների՝ գրադարանավարների և մանկավարժների համար՝ նպատակ ունենալով պահպանել երեխաների հոգեկան առողջությունը և օգնել մեծահասակներին անչափահասների հետ փոխհարաբերություններում: «Հոգեբանի անկյուն» կարելի է այցելել հետևյալ խնդիրների դեպքում՝ ինքնագնահատականի և տրամադրության անկում, հետաքրքրությունների բացակայություն, վախերի, տագնապների, ագրեսիվության առկայություն հոգեբանական անհարմարավետություն /ֆիզիկապես արտահայտված/, հաղորդակցման, ուսման և մասնագիտական կողմնորոշման դժվարություններ:   Հոգեբանի ծառայությունը կազմակերպում է՝ անհատական խորհրդատվություն, հետազոտություն և թեստավորում, հեքիաթաթերապիաներ և հոգեբանական թրեյնինգներ, խմբային պարապմունքներ՝ անչափահասների և երիտասարդների համար, խմբային կրթական սեմինարներ՝ գրադարանավարների համար:
Հոգեբանը մասնակցում է գրադարանային միջոցառումներին, կատարում հոգեբանական վերլուծություններ և եզրակացություններ, անհատական և խմբային հոգեթերապիայով օգնում վերագտնել հոգեկան հանգստությունը և ներդաշնակությունը:  


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում